Անժելա Սարաֆյանից դեպի Պրիյանկա Չոպրա. Նիկ Ջոնասին Նյու Յորքում նոր ընկերուհու հետ են տեսել

17:10   9 հունիսի, 2018

Դե ինչ, եկեք պարզենք, թե ով ում հետ է այս պատմության մեջ։   

Այս տարվա մարտին հայտնել էին, որ դերասանուհի Անժելա Սարաֆյանը հանդիպում է Նիկ Ջոնասի հետ։ 25-ամյա երգիչն ու 34-ամյա դերասանուհին այն ժամանակ չէին մեկնաբանել այդ լուրերը, բայց ըստ աղբյուրների հաղորդագրությունների՝ դերասանները ծանոթացել էին իրենց ընդհանուր ընկերոջ՝ ոճաբան  Ավո Արմաղյանի միջոցով։ Ավելի ուշ գրել էին այն մասին, որ Նիկը մեկ ուրիշ կնոջ հետ է սկսել հանդիպել, մասնավորապես՝ Պրիյանկա Չոպրայի։ Եվ ահա այդ զույգին միասին «բռնացրել են»։

 Պրիյանկա Չոպրային ու Նիկ Ջոնասին միասին տեսել են Նյու Յորքի օդանավակայանում։ 

Դե ինչ, փաստորեն միայն NEWs.am STYLE չի Starbucks սիրում)))

35-ամյա Պրիյանկան նախընտրել էր վարդագույնը։ Իսկ 25-ամյա Նիքը նախընտրել էր Պիյանկային)))

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE