Նազենի Հովհաննիսյանն ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

14:44   9 հունիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարներն արված են հայելու առջեւ: Նազենին իր հագին կրում է ուլտրակարճ զգեստ:

Հրապուրիչ լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը.

««Դորիան Գրեյի դիմանկարը...» կամ «երկու երնեկ մի տեղ» կամ էլ «իսկական հայորդի՝ տնային տնտեսուհի», կամ էլ «մարդու խալաթը պիտի էսպիսին լինի» կամ էլ #պրճկվեմ ես #ուֆամանեսիմէհ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 35-ամյա հաղորդավարուհին Գառնիից լուսանկար էր հրապարակել, որին կից էլ արված էր Նազենի Հովհաննիսյանին հատուկ գրառում: Նա գրել էր. «Ես չեմ հավատում պատահականությունների... երբեք չգիտես, թե ուղիդ ուր է քեզ բերելու...Գուցե էական էլ չէ))) կարևորը չկորցնել Հրաշքի զգացումը»:

 

 



© NEWS.am STYLE