«Սերը օդում է». Անդրեն խորհրդավոր գեղեցկուհու հետ լուսանկար է հրապարակել

13:31   9 հունիսի, 2018

Երգիչ Անդրեն ժամեր առաջ ցնցել է ընկերներին եւ երկրպագուներին Instagram-ի իր հերթական լուսանկարով, որում նրա կողքին ժպտում է մի խորհրդավոր անծանոթուհի:

Շատերը շտապել են եզրակացնել, որ աղջիկն Անդրեի ընտրյալն է, ոմանք էլ ենթադրում են, որ երգիչը պարզապես նոր տեսահոլովակ է նկարահանում:

Ինքը՝ Անդրեն, ոչ մի կերպ չի մենաբանել իր լուսանկարը, իսկ ահա նրա մտերիմ ընկերուհի Նազենի Հովհաննիսյանը անգլերենով գրել է. «Հրաշալի լուսանկար: Սերը օդում է»:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Անդրեն ԱՄՆ-ում է:



© NEWS.am STYLE