13:17 27 հոկտեմբերի, 2012«Հոբիթ. անսպասելի ճամփորդություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին Նոր Զելանդիայում, սակայն անակնկալներ արդեն կան։ Ինչպես հաղորդում է io9 կայքը, Denny’s ռեստորանների ցանցը հատուկ «հոբիթական» ճաշացանկ է կազմել։
«Հոբիթի երկրորդ նախաճաշ» կոչվող ճաշացանկում տեղ են գտել հետեւյալ ուտեստները. «Հոբիթի սաղավարտ», «Շիրի երշիկ», «Բիլբոյի հատապտղային սմուզի», «Հոբիթների բերքահավաք» թխվածքը, «Հոբիթի բույնը» նախաճաշը, «Հենդալֆ Հոբլ Մելթ» սենդվիչը, «Միայնակ լեռան գանձը» ձվով տապակած հացը, «Մատանի» բուրգերը, « Թզուկների՝ հնդկահավով ու խավարտով ճաշ», «Ռադագաստ Կարեգոյի բլիթներ» եւ «Ամայի հողերի խարույկ» կաթնային կոկտելը։
Ճաշացանկի հովանավոր կդառնա Warner Bross. ստուդիան, իսկ Denny’s ցանցում հոբիթական կերակուր կարելի է համտեսել նոյեմբերի 6-ից։
Հիշեցնենք, որ «Հոբիթ. անսպասելի ճամփորդություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Նոր Զելանդիայում, որտեղ ընթացել են ֆիլմի նկարահանումները։
Նոր Զելանդիայի իշխանություններն այս իրադարձության կազմակերպմանը չափազանց լուրջ են մոտեցել. ֆիլմի պրեմիերային Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը երեք շաբաթով կանվանափոխվի Միջերկրի կենտրոնի, իսկ պրեմիերային նվիրված հանդիսությունների համար նրանք հատկացրել են 900 հազար դոլար։ Կթողարկվեն նաւ ֆիլմի հերոսների պատկերներով ոսկեդրամներ, որոնք նորզելանդական դոլարին զուգահեռ շրջանառության մեջ կդրվեն։