«Խելացի տղամարդիկ ոչ միշտ են նախընտրում խելացի կանանց». Նատալի Փորթմանը դարձավ 37 տարեկան

17:26   9 հունիսի, 2018

Գեղեցկադեմ ու նրբակազմ այս դերասանուհին շատերին տպավորեց «Լեոն» ֆիլմում իր դերով: Նորաձեւ սանրվածքով գեղեցկուհի աղջնակին մարմնավորող Նատալի Փորթմանն այսօր՝ հունիսի 9-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Փորթմանը հայտնի է նաեւ «Թոր», «Սեւ կարապը», «Աստղային պատերազմներ», «Ջեքի», «Այնտեղ, որտեղ սիրտն է», «Մարսը հարձակվում է», «Ավելին, քան սեքս» եւ մի շարք այլ ֆիլմերից:

Փորթմանն իր խաղի համար արժանացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներին՝ «Օսկար», BAFTA, ՝ «Ոսկե Գլոբուս» եւ «Սատուրն»:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը:

«Գեղեցկությունն այն է, երբ մարդու ներքինն արտաքինից վառ է փայլում»:

«Ես չեմ սիրում ուսանել. ատում եմ դա: Ես սիրում եմ սովորել»:

«Խելացի կանայք սիրում են խելացի տղամարդկանց, մինչդեռ խելացի տղամարդիկ ոչ միշտ են նախընտրում խելացի կանանց»:

«Դու 90 տոկոսով սովորում ես մեծ մարդկանցից: Երբ ես շրջապատված եմ մեծագույն դերասաններով, իմ խաղի մակարդակը եւս մի քանի աստիճանով բարձրանում է»:

«Ես ամեն ինչից վախենում եմ: Բայց երբ դու ամեն ինչից վախենում ես, ստացվում է՝ դու ոչնչից չես վախենում»:

«Մրցանակներն այնքան անպետք բաներ են, որովհետեւ մենք այնքան շատ բան ենք ստանում մեր աշխատանքից՝ պարզապես կատարելով այն: Աշխատանքն արդեն իսկ պարգեւ է»:

«Աշխարհում այնքան շատ բան կա անելու: Եթե ես հետաքրքրված լինեմ միայն ֆիլմերով, ես ինձ այնքան շատ բաներից կզրկեմ»:

«Ես հիշում եմ, թե ինչ է մարդ լինելը, երբ մարդկանցով եմ շրջապատված»:

«Ես միշտ կարծել եմ, որ ամենառոմանտիկ գրքերն ու ֆիլմերը նրանք են, որտեղ ռոմանտիկ տեսարաններ չկան: Այդպես քո սիրտն ավելի արագ է բաբախում նման տեսարանների սպասումից»:

«Ես միշտ հեռախոսից եմ կախված, քանի որ ես սովորաբար չեմ կարողանում լինել այն մարդկանց շրջապատում, որոնց կարիքն իսկապես ունեմ»:

Լուսանկարները՝ Instagram/NataliePortmanLove

 

 



© NEWS.am STYLE