Լուիզա Ներսիսյանի հմայիչ լուսանկարները՝ Հունաստանից

18:34   9 հունիսի, 2018

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, նոր լուսանկարներ է հրապարակել: Իր տեղադրած հմայիչ լուսանկարներում դերասանուհին գտնվում է Հունաստանում:

Լուիզան իր հագին կրում է լայն դեկոլտեով արծաթագույն երկար զգեստ: Դերասանուհու միկրոբլոգի այս հրապարակումը մեկնաբանություն չունի:

Ավելի վաղ, դերասանուհի Լուիզա Ներսիսյանն Instagram-ի իր էջի story հավելվածում գրառում էր կատարել, որտեղ դիմել էր իշխանությանը: Դերասանուհին գրել էր. «Թանկարժեք իշխանություն, թողեք հանգիստ շնչենք, հետո դուք եք շնորհակալ լինելու էս երիտասարդներին լուսավոր ու պայծառ ապագայի համար»:

 

 



© NEWS.am STYLE