Գոհար Ավետիսյանը կրկին աշխատել է Օլգա Բուզովայի նոր կերպարի վրա

19:47   9 հունիսի, 2018

Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել  սկանդալային հաղորդաշարի հաղորդավարուհի, դերասանուհի, արդեն նաեւ երգչուհի Օլգա Բուզովայի հետ:

Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը իր միկրոբլոգի հետեւորդներից հետաքրքրվել է, թե արդյո՞ք դուր է գալիս նրանց իր աշխատանքը: Նա գրել է. «Այսօր Օլգա Բուզովային պատրաստեցի @muztv մրցանակաբաշխության համար, ինչպիսի՞ն է Օլյայի կերպարն ու դիմահարդարումը»:

Նշենք, որ ավելի վաղ, Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում կրկին հրապարակել էր Օլգա Բուզովայի լուսանկարները: Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը պատմել էր, որ Օլյայի կերպարի հեղինակն ինքն է, որ 15-20 րոպե ժամանակ է ունեցել, որպեսզի նրան դարձնի այլմոլորակային: Գոհարը խոսել էր նաեւ մարդկանց նախանձի ու ատելության մասին:

Նա գրել է.«Այսօր ես սուպեր առաջադրանք ունեի՝ 15-20 րոպեում ամբողջովին փոխել Օլգա Բուզովայի կերպարը եւ նրան դարձնել այլմոլորակային, ով եկել է, որպեսզի գրավի մեր սրտերը: Գիտեք, ովքեր անձնապես ծանոթ չեն՝ Օլյային ատում են նրան… Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու) Երբ մարդն ապրում ու զբաղվում նրանով, ինչ նրան դուր է գալիս եւ հաճույք է ստանում կյանքից: Եթե մարդը կամ նրա արվեստը քեզ դուր չի գալիս, ապա մի հետեւիր իրեն) ճի՞շտ է)))) Առաջ ես մտածում էի, որ ատելությանն արժանանում են… Սակայն, ինչքան ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ մարդկանց ատելության գլխավոր շարժիչը՝ քո հաջողությունն է! Եվ, գրողը տանի, ինչքան վերեւ լինես բոլոր հիթ շքերթներում, այնքան ավելի շատ մարդ քո մեջ փնտրում է թերություններ եւ ատում է քեզ հենց այնպես, գոնե նրա համար, որ դու հարուստ ես, հայտնի կամ հանրահայտ! Երբ Օլյան ուղարկեց իր զգեստի լուսանկարը, որ ես մտածեմ դիմահարդարման մասին, ես ոչ մի վայրկյան չզարմացա եւ անմիջապես սկսեցի մտածել, թե ինչն ինչպես պետք է լինի… Այստեղ է ողջ էֆեկտիվությունը, էպատաժային լինելն ու ֆուրոր անելը, իսկ ես կարծում եմ, որ դա նույնպես պետք է կարողանալ))) Նա այնպիսին է, ինչպիսին կա))) Նա լավն է եւ շատ բարի ու Աստված տա այն ամենն ինչ նա մտածել է անմիջապես իրականանա, նա հիանալի է, այնպես չէ՞»:



© NEWS.am STYLE