«Medz Bazar»-ի համերգը Երեւանում

14:10   10 հունիսի, 2018

Երեկ «Das» երեւանյան ակումբում կայացել է «Collectif Medz Bazar» խմբի համերգը: Սեւանա Չակերյանը եւ ընկերները բարձր պահեցին հանդիսատեսի տրամադրությունը:

Ակումբի լուսավորությունը, իսկապես, նկարահանումների համար չէր: Մեզ միայն հաջողվել է փոխանցել տիրող անհավանական մթնոլորտը: Նկարահանման որակի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:



Խումբը ստեղծվել է Ֆրանսիայում 2012 թվականին, խմբի անդամները ունեն հայկական, ֆրանսիական, թուրքական եւ ամերիկյան արմատներ: Մենք նրանց կնքել ենք հայկական Բրեգովիչներ ))):


© NEWS.am STYLE