Բլոգ Լի. Կոնդը եւ կյանքի ծանր պայմանները Երեւանի ետնախորշերում

19:04   10 հունիսի, 2018

Ես Լիանան եմ, եւ շարունակում եմ ձեզ հետ միասին բացահայտել Երեւանը: Այսօր ես որոշեցի մնալ քաղաքի կենտրոնում, բայց միեւնույն ժամանակ, տեղափոխվել մեկ այլ աշխարհ:

Երեւանում, իր հնագույն պատմության հետ միասին, զգում ես քեզ կորսված: Յուրաքանչյուր փողոց ունի իրեն հատուկ մթնոլորտը: Յուրաքանչյուր թաղամաս ու նրբանցք ունի իր գաղտնիքը:

Այդպիսի թաղամասերից է Կոնդը: Փողոցներ ու հասցեներ այստեղ չկան. ընդամենը մեկ հասցե՝ Կոնդ: Թվում է, ճարտարապետական լուծումները շրջանցել են այս թաղամասը, սակայն հենց փոքրիկ փողոցները, կիսավեր աղյուսե տնակներն են, որ տանում են մեզ հին Երեւանի գիրկը:

Չնայած շինությունների կիսավեր ու քայքայված լինելուն` ամեն տան մեջ ապրում են մարդիկ, որոնք ամեն օր ստիպված են վերապրել տների խոնավությունը, կաթացող տանիքները, փողոցների բացակայությունը, աղբակույտերը եւ այլ անհարմարությունները, որոնք մեզ ուղեկցում էին ամբողջ ճանապարհորդության ընթացքում: Որոշ հատվածներում մենք նույնիսկ բախվեցինք սանիտարական պայմանների լիակատար բացակայության փաստին:

Մեզ հաջողվեց զրուցել այստեղի որոշ բնակիչների հետ, որոնք պատմեցին իրենց կյանքի պայմանների մասին: Ես ուղղակի հետեւում էի նրանց աչքերում փայլող հույսի կայծին. մեզ հանդիպած յուրաքանչյուր կոնդեցի պատրաստ է ամեն ինչի, քանի դեռ հարազատ թաղամասի վերականգնման հույսը ապրում է իրենց սրտերում:

Կոնդեցիները մեզ օգնեցին գտնել ամենախարխլված տները, որոնք մինչ օրս բնակիչներ ունեն:  Նրանք մեզ ուղղորդում էին դեպի այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի մեծ մասը անցկացրել են այս թաղամասում, բայց այդպես էլ ոչ մի փոփոխություն չեն տեսել: Դեռ... 
































© NEWS.am STYLE