Էն Հեթուեյի կտրուկ փոփոխությունը՝ հանուն «Գայթակղության ծով»-ի

16:20   10 հունիսի, 2018

Հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթուեյը երբեք էլ կողմ չի էղել կտրուկ փոփոխություններին: Նա գրեթե միշտ պահպանել է իր դասական տեսքը: Սակայն հիմա, հանուն նոր դերի, 35 -ամյա դերասանուհին շիկահեր է դարձել:





Նոր ֆիլմը կոչվում է «Գայթակղության ծով» (Serenity) , դերասանուհու խաղընկերը Մեթյու Մակքոնահին է:
Aviron Pictures –ի ալիքում հայտնվել է ֆիլմի թրեյլերը: 

Ֆիլմը պատմում է ձկնորսական նավի նավապետի մասին, որը իր հանգիստ կյանքն է անցկացնում Կարիբյան ծովի կղզիներից մեկում, սակայն նրա կյանքի խաղաղ հունը փոթորկում է նախկին սերը՝ Էն Հեթուեյը: Վերջինս ժամանակին լքել է սիրեցյալին՝ հանուն մի միլիոնատիրոջ: Սակայն ժամանակը ցույց է տվել, թե որքան դաժան մարդ է նա: Վերադառնալով նախկին սիրեցյալի մոտ՝ նա վրեժխնդիր լինելու հարցում խնդրում է նրա օգնությունը:

Ֆիլմի ռեժիսյորը Սթիվեն Նայթն է, իսկ համաշխարհային պրեմիերան պլանավորվում է սեպտեմբերին:











                                                                                                      Լուսանկարները՝ Imdb.com




© NEWS.am STYLE