Սոֆի Մխեյանը ներկայացրել է կադրեր Դետրոյթի համերգից

18:10   10 հունիսի, 2018

Սոֆի Մխեյանը իր Instagram-ի էջում եւ story հավելվածում, որում ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել համերգից, որը կայացել է ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում: Համերգը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:



Սոֆին մակագրել է տեսանյութերը Story բաժնում՝ Դետրոյթ հեշթեգով, ինչպես նաեւ «տրամադրություն»  եւ «շնորհակալություն» գրություններով:



Տեսանյութերից մեկի վրա էլ երգչուհին նշել է Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի եւ Նիկ Եգիբյանի Instagram-յան միկրոբլոգները:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆի Մխեյանը ցույց էր տվել, թե ինչպես է բասկետբոլ խաղում: Հրապարակմանը կից Սոֆի Մխեյանը մեկնաբանություն չէր թողել, նշել էր միայն գտնվելու վայրը՝ Նովի, Միչիգան:



© NEWS.am STYLE