ՀՈւՆԻՍԻ 14-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ երկար ժամանակով բաց թողնել, անգամ եթե դուք խիստ զգաք դրա կարիքը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել պատասխանատու ինչ-որ քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ մի ամբողջություն եք կազմում ձեր սիրելիի հետ, որը հնարավոր չէ մասնատել, անգամ եթե շատ մեծ ցանկություն լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք երկար կպարզաբանեք սիրելիի հետ, թե ով է մեղավոր այս կամ այն անհարթություններում, որոնք առկա են ձեր միջեւ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր ներքին զգացողությունը կլինի շատ ավելի ուժեղ, քան երբեւէ եղել է: Անպայման օգտվեք այդ հանգամանքից:

ԿՈՒՅՍԵՐ

Կարծես թե ինչ-որ մեկը կուրորեն սիրահարված է ձեզ: Ձեր շուրջը նայեք եւ, ամնայն հավանականությամբ, հենց այսօր դուք կնկատեք նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ չի՞ թվում, որ ձեր սիրով եւ հոգատարությամբ խեղդում եք սիրելիին: Նա խեղդվում է ձեր գրկում եւ երազում ազատ շնչելու մասին: Սա չի նշանակում, որ դուք նրան պետք է սկսեք ավելի քիչ սիրել, սակայն պետք էլ չէ օրական 40 անգամ զանգել նրան:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ անձնական կյանքում շատ բաներ իզուր եք անում: Այլ կերպ ասած, ձեր այդ քայլերից սիրելիին ոչ լավ է լինում, ոչ` վատ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս սիրելիի հետ գնալ սրճելու եւ կյանքի մասին զրուցելու: Թող որ թեթեւ միջավայրը նպաստի ձեր միջեւ առավել մտերիմ եւ վստահելի հարաբերությունների հաստատմանը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ 

Այսօր ձեր ընտանի կենդանիները ձեր հոգատարության եւ խնամքի կարիքը կզգան, եւ աստղերը խորհուրդ են տալիս թողնել գործերն ու ժամանակ հատկացնել դրանց: Ե'վ ձեր ժամանակն իզուր չի անցնի, ե'ւ տրամադրությունը բարձր կլինի:

ՋՐՀՈՍՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին կցանկանա, որ դուք լինեք ամենահմայիչն ու գրավիչը, այդ պատճառով նա լրջորեն կզբաղվի ձեր ոճով: Աստղերը խորհուրդ են տալիս վստահել նրա ճաշակին եւ չհակառակվել նրան:

ՁԿՆԵՐ

Այսօր չարժե հանպատրաստից որոշումներ կայացնել, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն սխալ, եւ դուք դժբախտ կդարձնեք ոչ միայն ձեզ, այլեւ ձեր մտերիմներին, որոնց վերաբերյալ դուք այդ որոշումները կայացրել եք:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE