Ռոբերտ դե Նիրոն վիրավորել է Թրամփին Tony Awards մրցանակաբաշխության ժամանակ ու արժանացել հոտնկայս ծափահարությունների

10:05   11 հունիսի, 2018

Նյու Յորքում Radio City Music Hall սրահում տեղի է ունեցել Tony Awards մրցանակաբաշխության ավանդական արարողությունը՝ այս մրցանակաբաշխությունը ամեն տարի պարգևատրում է ամերիկյան թատրոնի ոլորտում ձեռքբերումների համար։

Բեմ է բարձրացել Ռոբերտ դե Նիրոն, որը մինչ իր ելույթը սկսելը ու հաղթողի անունը հայտարարելը, պարզապես ասել է Fuck Trump: 74-ամյա դերասանի հնչեցրած վիրավորանքին դահլիճն արձագանքել է ոտնկայս ծափահարություններով։ Դերասանն էլ ոգևորվել է ու կրկնել վիրավորական արտահայտությունը։

«Ուզում եմ միայն մի բան ասել՝ Fuck Trump։ Բավական է, արդեն հոգնել ենք նրանից»,-ասել է Դե Նիրոն ու անցել իր ելույթին, որը հեռուստադիտողները չեն լսել, քանի որ CBS-ը անջատել էր ձայնը։

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE