Քայլի Ջենները սոցցանցերից ջնջել է իր դստեր լուսանկարները

11:35   11 հունիսի, 2018

Քայլի Ջեները սոցցանցերից ջնջել է իր դստեր՝ Սթորմիի բոլոր լուսանկարները։ Փետրվարի սկզբին Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը լույս աշխարհ է բերել աղջիկ, որին երջանիկ ծնողները, այսինքն Քայլին ու ռեփեր Թրեւիս Սքոթն անվանել են Սթորմի։

Այդ օրվանից սկսած՝ աստղի 109 միլիոն բաժանորդները Instagram-ում հնարավորություն ունեին հաճախ տեսնել Սթորմիի լուսանկարները։ Սակայն, Քայլին անսպասելիորեն որոշել է ջնջել բոլոր լուսանկարները։

Քայլիին կարծես դուր չէր եկել, որ բաժանորդները դժգոհություն էին հայտնել, թե ինչու է նա հազվադեպ ամբողջությամբ ցույց տալիս դստեր դեմքը։

Նման դիտողությունները բարկացրել են Քայլիին, ու հեռուստաաստղը պարզապես ջնջել է դստեր բոլոր լուսանկարները։

«Ես չեմ ուզում, որպեսզի ես ու իմ դուստրը մշտապես սթրեսի մեջ գտնվենք ու մեզ վրա անընդհատ ճնշում գործադրեն՝ ասելով, որ ես պետք է հրապարակեմ նրա բոլոր լուսանկարները ու այն ամենն, ինչ կապված է նրա հետ»,- ավելի վաղ ասել էր Քայլին, ու ըստ երևույթին լուսանկարները ջնջելու որոշումը արագ է հասունացել։

Աղբյուրը՝ Daily Mail  



© NEWS.am STYLE