Հրապարակվել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ 5 քաղաքների ցուցակը

15:53   17 մայիսի, 2013

Trivago Hotel Price Index-ը կազմել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ 5 քաղաքների ցանկը:

Ըստ Prian-ի, տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. Վենետիկ, Ժնեւ, Լոնդոն, Ստոքհոլմ եւ Փարիզ: Վենետիկի հյուրանոցներում կեցության միջին արժեքը օրական 281 եվրո է: Հնգյակի մյուս քաղաքներում միջին գներն են, համապատասխանաբար, 278, 204, 200 եւ 193 եվրո: Հանգստյան սեզոնի մոտենալուց զուգահեռ գները բարձրանում են նաեւ Ռիգայում, Պրահայում եւ Ստամբուլում, ինչպես նաեւ Իտալիայի քաղաքներում:

Այսպես, օրինակ, Ֆլորենցիայում մեկ գիշերն արժե միջինը 165, իսկ Սիենայում՝ 129 եվրո: Իսկ Միլանում հյուրանոցների գները նվազել են. այստեղ կարելի է հյուրանոցային սենյակ վերցնել միջինը 145 եվրոյով: Եթե ուղեւորության բյուջեն սահմանափակ է, բայց ցանկանում եք Եվրոպա գնալ, մասնագետներն առաջարկում են մեկնել Իսպանիա, որտեղ հյուրանոցներում մեկ գիշերվա արժեքը տատանվում է 63-ից 84 եվրոյի սահմաններում: Այդ գումարով կարելի է հանգստանալ Սարագոսայում, Մալագայում, Վալենսիայում, Բիլբաոյում եւ Գրանադայում:



© NEWS.am STYLE