Ալեքսիս Օհանյանն իր դստեր համար նրբաբլիթ է թխել

13:38   11 հունիսի, 2018

Ոչ թե հայրիկ է, այլ իսկական ոսկի))) Reddit-ի ու Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին, բնականաբար, Ալեքսիսի ու Սերենա Ուիլյամսի դուստրն է՝ Օլիմպիան։

Իր հոր ծննդյան օրը Օհանյանը որոշել է ընտանեկան բաղադրատոմսով նրբաբլիթներ պատրաստել ու այն «փորձարկել» դստեր վրա։

«Հիմա նա ունի երկուսուկես ատամ։ Ես վերջապես կարողացա Օլիմպիայի համար պատրաստել հատուկ կիրակնօրյա նրբաբլիթներ։ Հենց իմ հոր ծննդյան օրը, որը 63 տարեկան է դառնում։ Այդ բաղադրատոմսը նրանից է ինձ անցել։ Շնորհավոր ծնունդդ,  հայրիկ- պապիկ, փոքրիկին դուր եկավ»,- մակագրել է տեսանյութը Ալեքսիսը։



© NEWS.am STYLE