Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը հավաքույթ է կազմակերպել 485 աղջիկների հետ

15:05   11 հունիսի, 2018

Դեն Բիլզերյանը մարդ –տոն է, մարդ -փառատոն))) «Պոկերի արքան» կարողանում է փող վաստակել, իզուր չէ, որ նա մարիխուանայի արտադրության իր սեփական բիզնեսն է սկսել, նրա արտադրանքն արդեն վաճառվում է հինգ նահանգներում։

Դենը նաև սիրում է լիաթոք հանգստանալ։ Նա իսկական երեկույթ է կազմակերպել իր տանը, հրավիրելով ավելի քան չորս հարյուր աղջիկների, 37 տղաների, նաև հանրահայտ ամերիկացի դիջեյ, երաժիշտ ու պրոդյուսեր Marshmello-ին (գլխավոր լուսանկարը նրա հետ է)։

«485 աղջիկներ, 37 տղաներ, գրողը տանի ես գիտեմ, թե ինչպես է պետք ուրախ երեկույթ կազմակերպել», - հայտնում է Դենը։

«Ինչ եմ ես անում իմ կյանքի հետ»,- մակագրել է Բիլզերյանը լողավազանում բիկինիով աղջիկների հետ լուսանկարը, որտեղ նա հիանում է  աղջիկներով՝ հայտնի ֆրանսիական ապրանքանիշի օղի խմելով։



© NEWS.am STYLE