90-ականների աստղի նախկին սիրեկանը երգչուհու հետ ինտիմ տեսանյութ է հրապարակել

15:39   11 հունիսի, 2018

Միշտ այսպես է,  երբ արդեն սկսում ես մոռանալ այս կամ այլ աստղ կոչեցյալին, մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկը հիշեցնում է նրանց մասին։ 1990-ականների աստղ Նատալյա Շտուրմի նախկին սիրեկան Դմիտրի Միտյուրիչը որոշել է համացանցում հրապարակել, մեղմ ասած, բաց բնույթի տեսագրություն, որում նրա նախկին սիրեցյալն է պատկերված։

51-ամյա Նատալյա Շտուրմը, իր իսկ խոստովանությամբ, տրվել էր հաճույքների երիտասարդ սիրեկանների հետ։ Նրանցից մեկը՝ Դմիտրի Միտյուրիչը, որոշել է ցուցադրել Նատալյա Շտուրմի տեսանյութը։ Տղամարդը խոստովանել է, որ երգչուհին բավականին պահանջկոտ է իր սեռական զուգընկերների հանդեպ։

«Նատալյան բավականին անհագուրդ կին է, դե հասկանում եք, թե ինչ իմաստով»,- նշել է նա НТВ հեռուստաալիքի  «Ты не поверишь» հաղորդման եթերում։ Նա նշել է, որ իրեն գայթակղելու համար Շտուրմը լոգարանում տեսագրել էր ինքն իրեն ու ուղարկել Դմիտրիին։ Հենց այդ տեսանյութն էլ տղամարդը որոշել է ցուցադրել ամբողջ երկրին։

«Նատալյան ինքն իրեն հաճույք է պատճառում բոլոր հնարավոր միջոցներով»,- հակիրճ անոնսել է նա տեսահոլովակը  «Звезды сошлись» հաղորդման եթերում։ Նա նշել է, որ հիմա ուրիշ աղջկա հետ է ապրում, որին ամենևին դուր չի եկել Նատալյայի ուղարկած տեսանյութը։

Հիմա Դմիտրի Միտյուրիչը մտադիր է դատի տալ նախկին սիրուհուն սեռական ոտնձգությունների համար։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE