«Հուսով եմ Հայաստանը կդառնա այն Կետը, որից կտարածվի սերն ու խաղաղությունը՝ աշխարհով մեկ». Նազենի Հովհաննիսյան

16:06   11 հունիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է Գառնիում: Նազենին իր հագին կրում է կարմիր երկար զգեստ: Իր հրապարակմանը կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Աշխարհը կորցրել է մանկությունը։ Աշխարհին Սերն է պակասում և խաղաղությունը։ Հուսով եմ Հայաստանը կդառնա այն Կետը, որից կտարածվի սերն ու խաղաղությունը՝ աշխարհով մեկ։ Մենք կարող ենք, պետք է, ու արդեն օրինակ ենք»։

Հիշոցնենք, որ ավելի վաղ հայտնի հաղորդավարուհին ուլտրակարճ զգեստով լուսակարով էր կիսվել: Լուսանկարն արված էր հայելու առջեւ, իսկ հրապուրիչ լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. ««Դորիան Գրեյի դիմանկարը...» կամ «երկու երնեկ մի տեղ» կամ էլ «իսկական հայորդի՝ տնային տնտեսուհի», կամ էլ «մարդու խալաթը պիտի էսպիսին լինի» կամ էլ #պրճկվեմ ես #ուֆամանեսիմէհ»:



© NEWS.am STYLE