Հայուհիներ, որոնք ճանաչված են Հայաստանի սահմաններից դուրս (ֆոտո)

20:03   11 հունիսի, 2018

Մենք՝ հայերս, հպարտանում են մեր տաղանդավոր հայրենակիցներով, իսկ երբ նրանք հաջողության ու ճանաչման են հասնում նաեւ մեր հայրենիքի սահմաններից դուրս, այդ հպարտությունը կրկնապատկվում է, քանի որ Հայաստանի անունը հնչում է նաեւ աշխարհի տարբեր ծայրերում:

Աշխարհում սփռված տաղանդավոր հայերը շատ են: NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է աշխարհահռչակ հայուհիների, որոնք իրենց մասնագիտական հաջողություններով կամ արտաքին տվյալներով հայտնի են տարբեր երկրներում:

Շեր

Շերի մասին խոսելն ավելորդ է: Ամերիկահայ երգչուհին իր հիթերով ու տարբերվող ոճով հայտնի է ամբողջ աշխարհին: Նա երբեք չի մոռացել իր արմատներն ու միշտ ոգեւորությամբ է խոսել Հայաստանի հաջողության, եւ ցավով բարձրաձայնել երկրի խնդիրների ու ողբերգությունների մասին:

Արսինե Խանջյան

Կանադահայ հայտնի դերասանուհի եւ պրոդյուսեր, որը ճանաչման է հասել «Արտույտների ագարակը» եւ «Արարատ» ֆիլմերում իր դերերով: Նա հաճախ նկարահանվում է հենց ամուսնու՝ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմերում: Արսինեն նաեւ հայտնի է իր քաղաքացիական ակտիվությամբ: Նա Հայաստանի Թավշյա հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից էր:

Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի հայազգի աստղն այսօր կրկնօրինակման մոդել է ոչ միայն հայուհիների, այլեւ ամբողջ աշխարհի կանանց համար: Շատերը քննադատում են նրա հայտնի դառնալու պատճառն ու Instagram-ը ողողած մերկ լուսանկարները, բայց չեն կարող ժխտել այն փաստը, որը Քիմն ունի իրեն բնորոշ ճաշակ ու տարբերվող արտաքին: Նա նաեւ չի մոռանում պարբերաբար անդրադառնալ Հայաստանին եւ այստեղ կատարվող իրադարձություններին:

Անժելա Սարաֆյան

Անժելա Սարաֆյանն այսօր նկարահանվում է Հոլիվուդում: Նրա մասին հատկապես սկսեցին խոսել, երբ նա նկարահանվեց «Մթնշաղ» ֆիլմաշարի 4-րդ մասում: Հայուհին նաեւ հայտնի է Westworld-ում իր դերով:

KeyOh

Բելգիահայ այս երգչուհուն NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում: Բացի երգելուց՝ KeyOh-ը նաեւ պարբերաբար հանդես է գալիս՝ որպես հաղորդավարուհի: Վերջերս էլ նա Երեւանին նվիրեց Havana երգի cover տարբերակը:)

Գոհար Ավետիսյան

Մոսկվաբնակ այս դիմահարդարի վրձնի ներքո հայտնվելու մասին երազում են ոչ միայն հյուհիները, այլեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղեր: Իր հմտությունների շնորհիվ Գոհարն այսօր Instagram-ում ունի մոտ 5 միլիոն հետեւորդ, իսկ նրա հայտնի հաճախորդների թվում են Աննա Սեդոկովան, Ժասմինն ու Արծվիկը:

Լուսանկարները՝ Facebook, Instagram



© NEWS.am STYLE