Ինչպես էին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը «պայքարում» Քարդաշյանների գերդաստանի դեմ 

17:07   11 հունիսի, 2018

Եվ այսպես, երեկ ԱՄՆ-ում մեկնարկել է հայտնի մարդկանց ընտանիքների մասին Celebrity Family feud շոուն, որի հաղորդավար Սթիվ Հարվին կազմակերպում է հայտնի ընտանիքների անդամների «մարտը»։

Անգլիական շոուի առաջին ամերիկյան անալոգն էկրաններին ցուցադրվել է երեկ։ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը «մարտնչում էր» Քիմի ու Քանյեի, նաև ռեփերի քույրերի ու եղբայրների հետ, մի կողմից, իսկ Քրիսը, Քենդալն ու Քլոեն, Մերի Ջո տատիկն ու Ջոնաթան Չեբանը՝ մյուս կողմից։

Շոուն մի քանի ամիս առաջ է նկարահանվել, քանի որ Քլոեն այնտեղ դեռ հղի է, իսկ դա նշանակում է, որ նկարահանումները մինչև ապրիլ են իրականացվել։

Խաղի կանոններով՝ թիմերին կամ դրանց առանձին մասնակիցներին հարցեր են տալիս, ընդ որում նշում են, որ կա պատասխանների վեց տարբերակ, եթե մասնակցի պատասխանը համընկնի շոուի կազմակերպիչների պատասխանների հետ, այդ դեպքում թիմը միավոր կստանա։

Հաղթողները հնարավորություն են ստանում փողի դիմաց խաղալ հենց շոուի հետ։

Ամբողջ շոուից առանձնացնենք այն պահը, երբ Քենդալն ու Քանյեի քույրը պատասխանում էին հետեւյալ հարցին․ «Եթե Ձեր տանը ուրախ երեկույթ է, որտեղ  բոլորը մերկ են, ո՞ւմ չէիք ցանկանա տեսնել  այդ հավաքույթին»։ Քանյեի քույրը պատասխանել է. «Հայրիկիս»։ Իսկ Քենդալը հայտնել է, որ չէր ցանկանա մերկ տեսնել Թրամփին։

Նաև նշենք այն պահը, երբ Քլոեն Քիմի ձեռքը չի սեղմում մենամարտի ժամանակ։

Հաղթել է Քանյեի ու Քիմի թիմը։ Ամուսինները շահել են 25 հազար դոլար։ Քարդաշյան- Ջեներ գերդաստան ու Քանյեն եւ Քիմը նախապես որոշել էին, որ շահումը փոխանցվելու է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց։



© NEWS.am STYLE