Քիմ Քարդաշյանի օդային համբույրը

21:50   11 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagramմիկրոբլոգում հրապարակել է հերթական լուսանկարը: Լուսանկարում նա փքված շուրթերով է եւ այդպիսով ներկայացնում է իր ապրանքանիշի շրթներկը: Դա պարզ է դառնում նաեւ լուսանկարին կից գրված տողերից:



Հիշեցնենք, որ
երեկ ԱՄՆ-ում մեկնարկել է հայտնի մարդկանց ընտանիքների մասին Celebrity Family feud շոուն, որի հաղորդավար Սթիվ Հարվին կազմակերպում է հայտնի ընտանիքների անդամների «մարտը»։

Անգլիական շոուի առաջին ամերիկյան անալոգն էկրաններին ցուցադրվել է երեկ։ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը «մարտնչում էր» Քիմի ու Քանյեի, նաև ռեփերի քույրերի ու եղբայրների հետ, մի կողմից, իսկ Քրիսը, Քենդալն ու Քլոեն, Մերի Ջո տատիկն ու Ջոնաթան Չեբանը՝ մյուս կողմից։

Շոուն մի քանի ամիս առաջ է նկարահանվել, քանի որ Քլոեն այնտեղ դեռ հղի է, իսկ դա նշանակում է, որ նկարահանումները մինչև ապրիլ են իրականացվել։



© NEWS.am STYLE