Նարեկ Բավեյանը ցույց է տվել ամրակազմ մարմինը

22:15   11 հունիսի, 2018

Երգիչ եւ դերասան Նարեկ Բավեյանը իր Instagram-ի միկրոբլոգում, story բաժնում, որում տեղ գտած ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է մի լուսանկար, որն ապացուցում է, թե որքան տարված է երգիչը սպորտով:



Նա նաեւ մակագրել է լուսանկարը, նշելով. «Օֆ աման, եսիմ է...»:
Երգիչը, ով ավելի քան 20 հազար հետեւորդ ունի Instagram-ում, բավականին ակտիվ է եւ հաճախ է երկրպագուներին ուրախացնում նոր հրապարակումներով:

Հիշեցնենք, որ Նարեկ Բավեյանը Instagram-ի միջոցով շնորհավորել էր ժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ:  Իր տեղադրած լուսանկարում նա գրել էր. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ:



© NEWS.am STYLE