19:07 17 մայիսի, 2013Բրիտանական դիետոլոգները ստեղծել են պիցցա, որը չի վնասում կազմվածքին:
Ըստ Daily Mail-ի, վիտամիններ եւ հանքանյութեր պարունակող Eat Balanced Pizzas կոչվող պիցցան ներկայացված է երեք համային տարբերակով: Օրերս այն սկսել են վաճառել Անգլիայում, Ուելսում եւ Շոտլանդիայում: Խմորը պատրաստելիս օգտագործվում են օգտակար միակցություններով հարուստ ջրիմուռներ: Ստացվում է, որ հենց խմորը հարուստ է երկաթով, ցինկով, В12 վիտամինով եւ յոդով: Կարմիր պղպեղը հատուկ ավելացվում է տոմատի մածուկին՝ C վիտամինի կենտրոնացումը մեծացնելու համար:
Ընդհանուր առմամբ, մեկ պիցցայում ներառված է առաջարկվող սննդարար նյութերի օրական չափաքանակի 1/3-ը: Այն ստեղծողների խոսքով, իրենց քաշին հետեւող մարդիկ պետք է սահմանափակվեն օրական երկու պիցցայով: