Արիանա Գրանդեն նշանվել է Փիթ Դեւիդսոնի հետ ծանոթությունից մեկ ամիս անց

11:03   12 հունիսի, 2018

Երգչուհի Արիանա Գրանդեն նշանվել է Saturday Night շոուի 24-ամյա դերասան  Փիթ Դեւիդսոնի հետ՝ ծանոթությունից մեկ ամիս անց։

Արիանան ու Փիթն իրենց ընկերներին այդ մասին տեղեկացրել են հանգստյան օրերին, հայտնում է US Weekly պարբերականի մոտ կանգնած աղբյուրը։

«Կատարյալ զույգ է։ Նրանք չեն շտապել մտածել ամուսնության մասին։ Բայց անսպասելիորեն իրենց ընկերներին հայտնեցին նշանվելու որոշման մասին։ Իսկ հետո էլ հայտնել են, որ արդեն նշանվել են։

Նրանց ազգականներն ու ընկերներն աջակցում են նրանց։ Նրանց մայրերն արդեն հանդիպել ու զրուցել են։

Արիանան ու Փիթը շատ են սիրում իրար։ Նրանք իրենց լավ են զգում իրար հետ ու չեն թաքցնում իրենց զգացմունքները»,- նշում է աղբյուրը։

Հավելենք, որ Արիանան բաժանվել է ռեփեր Մաք Միլլերից ապրիլին, իսկ Փիթն իր ընկերուհուց՝ մայիսին։

 



© NEWS.am STYLE