Անժելա Սարաֆյանը՝  ռոմանտիկ կերպարանքով  

12:10   12 հունիսի, 2018

Անժելա Սարաֆյանը ներկայացել է ռոմանտիկ կերպարանքով։ «Վայրի արեւմուտքի աշխարհ» սերիալի 34-ամյա աստղն  իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է դեղին զգեստով, ընդ որում ցույց չի տվել դեմքը։

Նշենք, որ այս տարվա մարտին հայտնել էին, որ Անժելա Սարաֆյանը հանդիպում է Նիք Ջոնասի հետ։ 25-ամյա երգիչն ու 34-ամյա դերասանուհին չէին  մեկնաբանել այդ նորությունը, բայց աղբյուրների հաղորդագրություններով՝ դերասանները ծանոթացել էին  իրենց ընդհանուր ընկերոջ՝ ոճաբան Ավո Երմաղյանի միջոցով։

Սակայն պարզվել է, որ Նիքը հիմա հանդիպում է մեկ այլ կնոջ՝   Պրիյանկա Չոպրայի հետ։

Օրերս Պրիյանկա Չոպրային ու Նիք Ջոնասին միասին են տեսել Նյու Յորքի օդանավակայանում։

Լուսանկարները՝ Just Jared, Instagram



© NEWS.am STYLE