VARDA-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ լոգանք է ընդունում՝ ծաղիկներով շրջապատված

12:36   12 հունիսի, 2018

VARDA-ն կարող է այնպես անել, որ երեւանյան անձրեւոտ եղանակին դու քեզ ավելի լավ զգաս, նայելով նրա հրապարակած տեսանյութը։ Վերադառնալով Սոչիից, որտեղ հայուհին հանգստանում էր, անդադար մասնակցելով զանազան պարապմունքների, պարուհին մասնակցել է ֆոտոշարքի, որը մենք հույս ունենք շատ շուտով ամբողջությամբ տեսնել։

VARDA-ն լոգանք է ընդունում, շուրջը կարմիր վարդերի թերթիկներ շաղ տված, և  այդ ընթացքում նրան լուսանկարում էին տարբեր դիտակետերից ։

Ընդ որում պարուհին նշել է, որ ֆոտոշարքի տեսանյութն  ինքն է մոնտաժել։

«Ահա թե ինչու է աղջիկներին պետք ծաղիկներ նվիրել» ,- մակագրել է տեսանյութը VARDA-ն։

 



© NEWS.am STYLE