Մարիամ Մելիքյանը ցույց է տվել իր անձնագրի լուսանկարը

11:46   12 հունիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում դերասանուհին իր միկրոբլոգի հետեւորդներից ցույց է տվել իր նոր անձնագրի լուսանկարը: Լուսանակրին կից երիտասարդ դերասանուհին  հարցրել է իր հետեւորդների կարծիքը: Նա գրել է. «Նոր անձնագրիս լուսանկարը, ես սիրեցի, իսկ դու՞ք»:

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը ներկայացել էր ամառային ոճային լուքով: Իր միկրոբլոգում դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որտեղ նստած էր ծովափին: Նա ներկայացել էր ամառային ոճային լուքով՝ ջինսե տաբատ եւ բալերով շապիկ: Դերասանուհին այս լուսանկարին կից ոչ մի մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE