Արմինկան մաշմելոուների լողավազանում

12:48   12 հունիսի, 2018

Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում, ինչպես նաեւ story հավելվածում նոր լուսանկարներ է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարներում երգչուհին գտնվում է քաղցրավենիքների աշխարհում:

Լուսանկարներից մեկում երգչուհին գտնվում է մաշմելոու քաղցրավենիքի լողավազանում: Իսկ մեկ այլ լուսանկարին կից Արմինկան կատարել է հետեւյալ մեկնաբանությունը: Նա գրել է. «Երկնքից եմ իջել, ոտքերս դեռ ամպոտ են»:

Ավելի վաղ, Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած համարձակ լուսանկարում երգչուհին կրում էր սեւ հագուստ: Լուսանկարին կից երգչուհին գրել է հետեւյալ մեկնաբանությունը. «Ամառ, մի ուշացիր, խնդրում եմ»:

Նշենք, որ Արմինկան Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ցույց էր մեքենա, որին կից կատակով գրել էր. «Երեւի 60-ում կքշեմ սրանից»:



© NEWS.am STYLE