6 նշան, որ ձեզ խաբում են

15:10   12 հունիսի, 2018

1. Երկար, խճճված պատմություններ: Եթե դուք մարդուն խաբեության մեջ եք կասկածում, ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է պատմում իր պատմությունները: Սուտը մտապահելն ավելի բարդ է, որովհետեւ եթե նա մի քանի անգամ նույն բանը պատմի, դուք կկարողանաք փոքրիկ տարբերություններ եւ անհամապատասխանություններ հայտնաբերել մանրուքներում: 

2. Չափից շատ են մանրամասները: Մեկ այլ ծայրահեղություն է, երբ մարդը փորձում է իր սուտն առավելագույնս ճշմարտանման դարձնել, դրան չափից ավելի մանրամասներ հավելելով: Եթե դա բնորոշ չէ մարդուն, բայց նա փորձում է ձեզ ողողել մանրուքներով, ամենայն հավանականությամբ փորձում է իրենից շեղել կասկածները եւ ձեզ համոզել նրանում, ինչ չի եղել: 

3. Մարմնի լեզու. մարդը սկսում է նկատելիորեն նյարդայնանալ, ջղայնանալ, երբ դուք նրանից ինչ-որ բան եք ճշտում իր կասկածելի պատմության մասին: Եթե դուք նախկինում նրան արդեն բռնացրել եք ստի մեջ, կկարողանաք նկատել միանման պահվածքը: 

4. Տեսողական շփում: Հետազոտությունների համաձայն, երբ մարդը խաբում է, նա հաճախ կողք է նայում, սովորաբար` վերեւ եւ աջ: Չնայած ոմանք ընդհակառակը գերադասում են նայել ուղիղ աչքերի մեջ, որ հավաստիանան, որ իր ստին հավատացել են:  

5. «Սպիտակ սուտ» կամ սուտ հանուն ինչ-որ բանի: Մարդը, որը հակված է ստելու, նույնիսկ մանրուքներում, նույնիսկ` որ ձեզ համար ավելի լավ լինի, հանգիստ կխաբի նաեւ ավելի լուրջ ինչ-որ բանում:  

6. Նրան ավելի շատ անձնական տարածք է պետք: Դուք գուցե իրոք ճնշում եք նրան, չափից շատ ժամանակ եք անցկացնում միասին եւ բացասաբար եք արձագանքում, երբ նա գնում է ընկերների հետ զբոսնելու: Այդ դեպքում մարդը կարող է սկսել խաբել, թե երկար է մնում աշխատավայրում, օրինակ` որպեսզի ուղղակի մենակ մնա կամ զբաղվի նրանով, ինչով ուզում է, եւ պարտադիր չէ, որ դա հանցավոր բան լինի: Ուղղակի նրան իրոք անձնական տարածք է պետք: Բայց եթե ձեր հարաբերություններում այնպիսի իրավիճակ է, որ նա հաճախ է ստիպված լինում խաբել, դա վտանգավոր ազդանշան է: 

 

Աղբյուրը`  Kleo



© NEWS.am STYLE