«Մարդիկ և ոճերը տարբեր են, կարեւորը գտնել՝ որն է քոնը». Նազենի Հովհաննիսյան

15:26   12 հունիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած սելֆին արված է մեքենայի մեջ: Նազենին ցույց է տվել իր նորաոճ ակնոցը, իսկ իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից հաղորդավարուհին խոսելով ոճի մասին՝ կատարել է հետեւյալ գրառումը. «Մարդիկ և ոճերը տարբեր են) կարեւորը գտնել՝ որն է քոնը»։

Հիշեցնենք, որ սոցցանցերում ակտիվ հաղորդավարուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որն արված էր Գառնիում: Նազենին իր հագին կրում էր կարմիր երկար զգեստ: Իր հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր. «Աշխարհը կորցրել է մանկությունը։ Աշխարհին Սերն է պակասում և խաղաղությունը։ Հուսով եմ Հայաստանը կդառնա այն Կետը, որից կտարածվի սերն ու խաղաղությունը՝ աշխարհով մեկ։ Մենք կարող ենք, պետք է, ու արդեն օրինակ ենք»։

 



© NEWS.am STYLE