Երբ հագնում ես աշխարհի ամենագեղեցիկ կոշիկները․ Քենդալ Ջեներն ու Քորթնի Քարդաշյանը՝ Քալիֆորնիայում

16:19   12 հունիսի, 2018

Այսօր Քանյե Ուեսթի նորաձեւության հավաքածուի ցուցադրության օրն է։ Քենդալ Ջեներին ու նրա ավագ քրոջը՝ Քորթնիին, տեսել են Կալաբասասում։

Երկու քույրերն էլ Yeezy Boost 500  հավաքածուի կոշիկներով էին։

22-ամյա մոդելն  ակնհայտ բարձր տրամադրություն ուներ։

Հիշեցնենք, որ Քենդալ Ջեները հիմա սիրային հարաբերությունների մեջ է իր ընկերուհիների՝ Ջիջի ու Բելլա Հադիդների եղբոր՝ Անվար Հադիդի հետ։

38-ամյա Քորթնին   իր հնգամյա դստեր՝ Պենելոպայի հետ էր։

Երեքով  այցելել էին Քանյե Ուեսթի գրասենյակ, որտեղ ռեփերը աշխատում է իր նոր հավաքածուի վրա։

Ի դեպ, այդ նույն ժամանակ ու դարձյալ  Կալաբասասում Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեներն էլ էին  Քանյեի արտադրանքը գովազդում։

 

 Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE