Ռոբ Քարդաշյանը շարունակում է պայքարել ավելորդ քաշի դեմ

16:51   12 հունիսի, 2018

Ռոբ Քարդաշյանն արդեն մի քանի տարի պայքարում է ավելորդ քաշի խնդրի դեմ (պետք չէ այդքան  բուրգեր ուտել)։ Մի պահ, երբ Քիմ Քարդաշյանի եղբայրը նոր էր սկսել հանդիպել սթրիփթիզ պարուհի Բլեք Չայնայի հետ, նա սկսել էր նիհարել,  քանի որ պարուհին Ռոբինստիպում էր առավոտյան վազել ու իր հետ միասին մարզասրահ հաճախել։

People պարբերականը հայտնում է, որ Քիմի 31-ամյա եղբայրը, որն ինչ- որ չափով նիհարել էր, հիմա նորից սկսել է քաշ հավաքել։

«Ռոբը կարծես քաշի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Պատճառը ոչ միայն սնունդն է, այլեւ դեպրեսիվ վիճակը։ Նա ուզում է առողջ լինել, բայց դրա համար ոչ մի ջանք չի գործադրում։ Նա մեկ լավ տրամադրություն ունի, մեկ՝ վատ։ Ռոբի մոտ ամեն ինչ լավ էր, քանի դեռ չսկսվեցին խնդիրներ Չայնայի հետ, նաև դստեր՝ Դրիմ Ռենեի խնամակալության հետ կապված։ Ռոբը նյարդայնանում է Չայնայի պահվածքից ու համարում է, որ նա վատ մայր է»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE