Քլոե Քարդաշյանը հրապարակել է իր դստեր լուսանկարը

17:21   12 հունիսի, 2018

Ապրիլին Քլոեն դուստր է լույս աշխարհ բերել, որին երջանիկ ծնողները՝ Քլոեն ու բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը անվանել են Թրու (Ճշմարտություն)։

33-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է դստեր լուսանկարը:

«Մայրիկի փոքրիկ դուստրը»,- մակագրել է լուսանկարը Քլոեն։

Ճիշտ է, 33-ամյա հեռուստաաստղի բոյֆրենդը հաջողացրել էր մեկ շաբաթում երեք տարբեր կանանց հետ դավաճանել հայուհուն։ Քլոեն, կարծես, դեռ չի ներել մարզիկին, բայցեւ չի հեռացել նրա տնից, նա  ապրում է Քլիվլենդում ու մտադիր չէ տեղափոխվել իր տուն՝ Լոս Անջելես։ Համենայն դեպս, առայժմ։

Իսկ երեկ երեկոյան, Քլիվլենդում անձրև էր տեղում (բայց ոչ այնպես, ինչպես այս գիշեր Երևանում) ու տեղի պապարացիները Քլոեին ու Թրիստանին միասին են «բռնացրել»։

Զույգը ընկերների մոտ էր գնում՝ երեկույթի։ Ի դեպ, Քլոե Քարդաշյանին առաջին անգամ էին տեսնում Թրիստան Թոմփսոնի հետ նրա դավաճանությունների հետ կապված սկանդալից հետո։


Լուսանկարները՝ Backgrid, Getty



© NEWS.am STYLE