«Սիրում եմ խանդոտ տղամարդկանց». Ադրիանա Լիման նշում է ծննդյան 37-ամյակը

18:04   12 հունիսի, 2018

Բրազիլացի հայտնի մոդել, Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման այսօր՝ հունիսի 12-ին, նշում է ծննդյան 37-ամյակը։

Գեղեցկուհու մոդելային կարիերան սկսվել է 15 տարեկանում, երբ Supermodel of the world մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Երկու տարի անց նա պայմանագիր է ստորագրում Elite ընկերության հետ եւ տեղափոխվում Նյու Յորք։ 

2001 թվականին Forbes ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհում ամենաբարձր վճարվող մոդելների ցուցակի 4-րդ հորիզոնականում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոդելին լավագույնս բնութագրող մտքերից մի քանիսը։

«Նորաձեւությունը միայն գեղեցիկ տեսքը չէ, դա նաեւ գեղեցիկ վերաբերմունքն է։ Պետք է հավատաս ինքդ քեզ եւ լինես ուժեղ»։

«Մի փորձիր լինել այնպիսին, ինչպիսին չես։ Եթե նյարդայնացած ես, նյարդայնացիր։ Եթե ամաչկոտ ես, ամաչիր»։

«Նորաձեւությունը նաեւ լավ էներգիա է։ Դրանով դու բնութագրում ես քո զգացմունքները։ Դա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ փոխանցել՝ էներգիա եւ զգացմունքներ»։

«Վատ է, երբ տղան չունի անհատականություն եւ սիրտ։ Ինձ չեն հետաքրքրում ոճն ու փողը»։

«Ես սիրում եմ խանդոտ տղամարդկանց»։

«Չեմ սիրում կռիվներ։ Տանել չեմ կարողանում ագրեսիվ մարդկանց»։

«Նվերների հարցում ես շատ հասարակ մարդ եմ։ Ինձ սերն արդեն բավական է»։

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE