Կրակոտ Փերիս Հիլթոնը ներկայացել է լողազգեստով

19:05   12 հունիսի, 2018

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել եւ դիզայներ Փերիս Հիլթոնը, ում Instagram-ում հետեւում է ավելի քան 8 մլն. օգտատեր, ներկայացել է ամառային կերպարով: Աշխարհահռչակ աստղի հագին իր իսկ բրենդին պատկանող ոսկեգույն լողազգեստ է:

Դերասանուհին լուսանկարին կից մեկնաբանություն է թողել, գրելով. «Պատրաստ եմ ամառվան իմ ոսկեգույն, սեքսուալ լողազգեստով»:



Օգտատերերից շատերը արտահայտել են իրենց դրական կարծիքը: Նրանց մեկնաբանություններից շատերը վերաբերել են այն փաստին, որ ժամանակը կարծես շրջանցում է սկանդալային աստղին:

Հիշեցնենք, որ վերջերս պարզ էր դարձել, որ հայուհի ցանցահենն ավելի քան երկու տարի հաքերային հարձակման է ենթարկել Փերիս Հիլթոնին: Նա կարողացել է ոչ միայն հասանելիություն ձեռք բերել դերասանուհու բջջային հեռախոսի պարունակության նկատմամբ, այլեւ բանկային հաշիվների:

Պայծառ Բխչադզյանը (Paytsar Bkhchadzhyan) 2015 թվականին Փերիսի քարտով տոմս է գնել Հոլիվուդի Roosevelt հյուրանոցում երեկույթի մասնակցելու համար: Բուն երեկույթին նա 40 հազար դոլար է ծախսել Հիլթոնի հաշվից, իսկ ընդհանրապես՝ 100 հազար դոլարից ավելի:



© NEWS.am STYLE