Քլոե Քարդաշյանը կիսվել է իր ցնցող կազմվածքի գաղտնիքով

19:45   12 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը իր Instagram-ի story բաժնում լուսանկարներ է հրապարակել: Նա նշել է, որ կբացահայտի իր սլացիկ կազմվածքի եւ ամառվա սեզոնին պատրաստ լինելու գաղտնիքը:



Նա նշել է, որ չի կարելի չարաշահել այնպիսի սննդամթերքները, որոնք փքվածություն են առաջացնում: Այդպիսի սննդամթերքներից են, օրինակ, սոխը, լոբազգիները. խնձորը, կաթնամթերքը: Իսկ գարեջրի եւ գազավորված ըմպելիքների մասին խոսելն անգամ ավելորդ է:



Աստղը նաեւ story բաժնում հրապարակել է փոքրիկ դստեր լուսանկարը:



Քլոե Քարդաշյանը, ինչպես գիտենք, ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից ու կոչել նրան Ճշմարտություն (True): 
33-ամյա հայազգի հեռուստաաստղը ջանք չի խնայում, որպեսզի վերականգնի նախկին կառուցվածքը:



© NEWS.am STYLE