«Գյումրվա ծիիիկ». Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային հրապարակումը

20:45   12 հունիսի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում հաճախ է զվարճալի հրապարակումներ անում, ինչն էլ ուրախացնում է նրա  երկրպագու-հետեւորդներին: Այս անգամ դերասանը նոր` հումորային գրառմամբ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարին կից գրված մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ լուսանկարն արված է Գյումրիում, այն պատմական պատշգամբում, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:
Մկոն գրել է. «Գյումրվա ծիիիկ (ճիիիիիտ)»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն լուսանկար էր հրապարակել իր որդու հետ: Այդ անգամ եւս մեկնաբանությունը հումորային էր: Դերասանը «խանգարում էր» որդուն պատրաստել դասերը: Լուսանկարին կից Մկոն գրել էր. «Բալես, արի խաղանք, հետո դաս կանես»:



Իսկ մեկ այլ, ոչ պակաս զվարճալի լուսանկարում Մկոն հանդես էր եկել անրվածքի կտրուկ փոխփոխությամբ: Մկոն բացատրել էր, թե ինչի հետ է կապված այդ փոփոխությունը:  Իրեն հատուկ՝ հումորային գրառմամբ նա մեկնաբանել է. «Իրավիճակա փոխվել»:






© NEWS.am STYLE