Թրամփ․ «Դե Նիրոն ցածր IQ ունի՝ նրան ֆիլմերում չափից շատ են ծեծել ու նա բթացել է»

10:04   13 հունիսի, 2018

Օրերս Նյու Յորքում Radio City Music Hall-ում տեղի էր ունեցել Tony Awards մրցանակաբաշխությունը, որը ամեն տարի պարգևատրում է ամերիկյան թատրոնում ձեռքբերումների համար ու ահա հենց այդ մրցանակաբաշխության ժամանակ էր Ռոբերտ Դե Նիրոն վիրավորել էր Թրամփին։

ԱՄՆ նախագահի պատասխանը չի ուշացել, իր Twitter-ում (իսկ նախագահն ավելի քան 52 մլն բաժանորդ ունի, որը լուրջ թիվ է) Դոնալդ Թրամփը «տեղն է դրել» 72-ամյա դերասանին։

«Ռոբերտ Դե Նիրոն ցածր IQ ունի, նրան շատ են ծեծել ֆիլմերում, դրանից էլ  նա բթացել է, դատելով այն ամենից, ինչ ես տեսել եմ հեռուստատեսությամբ։ Տեսնում եմ, որ նա չի հասկանում, որ հիմա ԱՄՆ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան երբևէ։ Մեր երկրում այնքան նոր աշխատատեղեր են բացվել, և  մեր բազմաթիվ ընկերություններ իրենց բիզնեսը մեր երկիր են վերադարձնում։ Ուշքի եկեք»,- գրել է Թրամփը։



© NEWS.am STYLE