Շքեղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Քանյե Ուեսթի նոր հավաքածուն

11:31   13 հունիսի, 2018

Եթե այս աշխարհում կա մեկը, ով գիտի, թե ինչպես է պետք փող վաստակել, ապա դա հաստատ այս զույգն է։

Քանյե Ուեսթը թողարկում է հագուստի ու կոշիկի իր նոր հավաքածուն։

Ու ինչպես միշտ՝ Քանյեն դրա համար ընտրում է ոչ թե հերթական Նորաձեւության շաբաթվա պոդիումը, այլ ցուցադրության ամենահզոր զենքը՝ սոցիալիական մեդիան։

Իսկ ո՞վ է համացանցի լավագույն մոդելը:

Իհարկե, նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, որի բաժանորդները սոցցանցերում ավելի  շատ են, քան բոլոր նորաձեւության տների հաճախորդները՝ միասին վերցված, առավել եւս, որ օրերս հայուհին CFDA Fasion Awards (Council of Fashion Designers America – Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է ստացել Influencer Award անվանակարգում, որպես նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն։

Ու մինչ ֆրանսիական, ամերիկյան, իտալական ու բրիտանական նորաձեւության տները նյարդայնացած կծում են իրենց եղունգները՝ Կալաբասասում արդեն երկրորդ օրը Քանյեի արտադրանքն են ցուցադրում Քարդաշյան- Ջեններ քույրերը։

Երեկ Քիմին ու Քայլիին տեղի պապարացիները տեսել էին Ուեսթի հավաքածուի արտադրանքով։

Ավելի ուշ Քենդալն ու Քորթնին էին միացել նրանց՝ քույրերին տեսել էին Քանյեի գրասենյակի մոտ, դարձյալ նրա հավաքածուի անսամբլներով։  

Իսկ հետո Քիմը որոշել է առանձին ցուցադրություն կազմակերպել, հայտնվելով երեք տարբեր մարզական- քաղաքային ոճի անսամբլներով՝ բոլորն էլ Քանյեի նոր հավաքածուից։

Շախ ու մատ՝ նորաձևության աշխարհին Քիմի ու Քանյեի կողմից։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash

 



© NEWS.am STYLE