Քեւին Սփեյսին վերադառնում է Հոլիվուդ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալից հետո

12:02   13 հունիսի, 2018

Քեւին Սփեյսին վերադառնում է Հոլիվուդ, 58-ամյա դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ջեյմս Կոկսի «Միլիարդատերերի ակումբ» ֆիլմում։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ մի քանի երիտասարդ տղաներ, որոնք ելումուտ ունեն Լոս Անջելեսի աշխարհիկ  շրջանակներում, որոշում են մի խաբեություն կազմակերպել «հարուստ պապաների վախկոտ տղաների» շրջանում,  և այդ խաբեության  հաջողությունը կախված էր միայն գեղեցիկ համոզելու ու վստահություն ներշնչելու կարողությունից։ Կազմակերպելով դասական բուրգ, նրանք արագ հարստանում են, բայց գալիս է մի պահ, երբ իրենք էլ են դառնում իրենց սխեմայի պատանդը։

Ֆիլմն  էկրաններին ցուցադրվելու է հուլիսի սկզբին։ Քեւին Սփեյսին կատարում է մի մարդու դեր, որը որոշակի պահի «մատնում է» ավազակախմբին, իսկ նրան սպանում են։ Ի դեպ, ֆիլմում Սփեյսիի հերոսը նույնասեռական է։

Հիշեցնենք, որ ինը ամիս առաջ մամուլում սկսել էին մեղադրանքներ հայտնվել Քևին Սփեյսիի հասցեին։ Մի քանի դերասան հայտնել էր նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին։

Հիշեցնենք, որ դերասան Էնթոնի Ռեպը, որը նկարահանվել է Star Trek հեռուստասերիալում, Սփեյսիին մեղադրել է 30-ամյա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ (դերասանն այն ժամանակ 14 տարեկան էր, իսկ Քևինը՝ 26)։ Սփեյսին հայտնել է, որ չի հիշում նման միջադեպ այն ժամանակ անչափահաս Ռեպի հանդեպ, բայցևայնպես ներողություն է խնդրել նրանից: Հետո այդ մեղադրանքներին են միացել ևս երեք դերասան։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE