Քանյե Ուեսթը ցույց է տվել Քիմ Քարդաշյանի մերկ նմանակին

13:04   13 հունիսի, 2018

Եվ այսպես, Քիմ Քարդաշյանը ցուցադրել է  Քանյե Ուեսթի նոր հավաքածուն։ Այս հարցում նրան օգնել են քույրերը։ Բայց դիզայներն ինքը, այսինքն Քանյե Ուեսթը նույնպես անցել է իր արտադրանքի գովազդմանն ու իր Twitter-ում հրապարակել մի շարք լուսանկարներ, որոնք գովազդում են իր հավաքածուի նոր կաշիկները՝ Yeezy 500 Supermoon Yellow:

Բացի ամենայնից, Քանյեն չգիտես ինչու ցույց է տվել նաեւ, ահա այսպիսի լուսանկար, որտեղ աղջիկներից մեկը Քիմի նմանակն է։

Ու նրա հագին նոր կոշիկներն են։

Կարծում ենք, սրանից ավելի տպավորիչ գովազդ նորաձեւության տներից ոչ մեկը չէր կարող մտածել )))

Մոդելներին լուսանկարել է Էլի Ռասսել Լիննեցը։

Ի դեպ, Ուեսթի համար լուսանկարված մոդելները՝ Քրիսթեն Նոել Քրոուլին, Վենեդա Բաթնին ու շատ այլ աղջիկներ նաեւ բյութի բլոգերներ են։ 



© NEWS.am STYLE