Հոլիվուդի ամենահայտնի երկվորյակ քույրերը՝ Մերի-Քեյթն ու Էշլին, նշում են ծննդյան 32-ամյակը

15:05   13 հունիսի, 2018

«Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի». «Մեր բակը» ֆիլմաշարում Լիլիթ Կարապետյանի եւ Արփինե Բեկջանյանի երգի այս տողերը լավագույնս բնութագրում են Հոլիվուդի ամենահայտնի երկվորյակ քույրերին՝ Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսեններին: Քույրերը հայտնիության հասել են փոքր տարիքում՝ նկարահանվելով մի շարք ֆիլմերում, որոնցում մարմնավորում էին երկվորյակ քույրերի:

Այժմ նրանք մեծ ճանաչում ունեն ոչ միայն որպես դերասանուհիներ, այլեւ՝ որպես դիզայներներ:

Ինչո՞ւ ենք հիշել հայտնի քույրերին… Որովհետեւ այսօր՝ հունիսի 13-ին, այս գեղեցկուհիները նշում են ծննդյան 32-ամյակը:

Ճիշտ է՝ աղջիկներն այսօր հիմնականում առանձին են նկարահանվում, բայց մենք վերհիշել ենք նրանց համատեղ աշխատանքներից մի քանիսը, որոնք առաջարկում ենք դիտել երեկոյան:

«Ես եւ իմ ստվերը»/It Takes Two

«Ուղեգիր դեպի Փարիզ»/Passport to Paris

«Հաղթելով Լոնդոնը»/Winning London

«Հայրիկը՝ պաստառից»/Billboard Dad

«Նյու Յորքի ակնթարթը»/New York Minute

Լուսանկարները՝ Steve Granitz/Wireimage, David X Prutting/BFA/REX. Shutterstock, Andrew H. Walker, Justin Lane

 



© NEWS.am STYLE