Քիմ Քարդաշյանը Մեմֆիս է մեկնել՝ իր շնորհիվ բանտից ազատված աֆրոամերիկուհու հետ հանդիպելու

14:33   13 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը Մեմֆիս է ուղեւորվել՝ իր շնորհիվ բանտից ազատված աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի հետ հանդիպելու, գրում է US Weekly-ն։ Քիմն ու Էլիսը պետք է վաղը համատեղ հարցազրույց տան։

Քիմ Քարդաշյանը առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու է բանտից ազատ արձակված աֆրոամերիկուհին։ Մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը հանդիպել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկի թմրանյութերի ապօրինի վաճառքի համար ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Էլիս Ջոնդոնի հետ, որն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Քիմը հասել է իր նպատակին, քանի որ նախագահ Թրամփը ներում է շնորհել Էլիսին։

Քիմը ինքն է այդ ուրախալի նորությունը հայտնել Էլիսին հեռախոսազրույցի միջոցով, իսկ հետո համացանցում արդեն հայտնվել են 63-ամյա Էլիսի ու նրա ընտանիքի հանդիպման առաջին կադրերը։

 

 

 

 



© NEWS.am STYLE