Քիմ Քարդաշյանը Twitter-ի գլխավոր տնօրենին խնդրել է փոխել միկրոբլոգի ֆունկցիաները

15:37   13 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը կարծես դառնում է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Եթե Քիմը կարողացավ պայմանավորվել Դոնալդ Թրամփի հետ ու հասնել Էլիս Ջեքսոնի վաղաժամ ազատ արձակմանը, ապա մնացած ամեն ինչն էլ կկարողանա։ Նորաձեւության ու շոուբիզնեսի աշխարհում հայուհու ազդեցությունն արդեն ընդունված փաստ է, ու ահա հեռուստաաստղը նոր բարձունքներ է որոշել հաղթահարել։

Քիմն իր Twitter-ում հրապարակել է հաղորդագրություն, որով իր բաժանորդներին (60 մլն մարդ)  տեղեկացրել է որ Քանյե Ուեսթի ծննդյան հավաքույթի ժամանակ, որը վերջերս է տեղի ունեցել, ինքը զրուցել է հավաքույթին հրավիրված Ջեք Դորսիի ՝ Twitter-ի տնօրենի հետ։ Հայուհին ուզում է, որ միկրոբլոգը ավելացնի  «Խմբագրել» (Edit) ֆունկցիան, որպեսզի հնարավոր լինի խմբագրել հրապարակված հաղորդագրությունները, այլ ոչ թե դրանք վերահրապարակել, եթե դրանց մեջ որևէ սխալ ես նկատում։

Չգիտես ինչու մեզ թվում է, որ Քիմը կհասնի իր նպատակին )))

«Ես հաճելի զրույց ունեցա Twitter-ի գլխավոր տնօրենի հետ Քանյեի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հավաքույթի ժամանակ, հույս ունեմ, որ նա կընդունի «Խմբագրել» ֆունկցիայի հետ կապված իմ առաջարկը»,- գրել է Քիմը։

«Ահա թե ինչու էիք ինձ հրավիրել))),- պատասխանել էր նրան Ջեքը։

«Քանյեն սիրում է քեզ, իսկ ես օգտվեցի առիթից»,- արձագանքել էր հայուհին։



© NEWS.am STYLE