Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է կարգին Հասոյի լուսանկարը եւ հուզիչ գրառում կատարել

14:45   13 հունիսի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն (Մկո) Instagram-ի իր էջում Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի լուսանկարն է հրապարակել: Դերասանն իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարին կից հիշեցրել է Հասմիկի ծննդյան օրվա մասին եւ կատարել է հուզիչ գրառում: Նա գրել է. «Այսօր մեր Հասոյի ծննդյան օրն է։ Միշտ մեզ հետ ես, մեր սրտերում, Հաս ջան»:

Հումորիստի հետեւորդ-երկրպագուները միանգամից արձագանքել են գրառմանը:

Ավելի վաղ, դերասանը կրկին հումորային լուսանկար էր հրապարակել, որին կից գրված մեկնաբանությունից կարելի էր ենթադրել, որ լուսանկարն արված է Գյումրիում, այն պատմական պատշգամբում, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:

Մկոն գրել էր. «Գյումրվա ծիիիկ (ճիիիիիտ)»:



© NEWS.am STYLE