Դիանա Գրիգորյանի առանց դիմահարդարման լուսանկարը

17:42   13 հունիսի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում սցենարիստը ներկայացել է առանց դիմահարդարման: Այս հրապարակմանը կից Դիանա Գրիգորյանը որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, սցենարիստը լուսանկարներ էր հրապարակել իր դստեր եւ որդու հետ ՝ այդպիսով շնորհավորելով  երեխաների միջազգային օրը: 
Նա գրել էր. «Առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը: Երեխան Աստծո պարգևն է Մեզ, իսկ մենք էլ պարտավորված ենք միշտ նրանց երեսին երջանկությունից փայլող ժպիտ նկարել: Ցանկությունս մեկն է, որ աշխարհում բոլոր մանուկներն առողջ լինեն և վայելեն կյանքը հրաշք գույների մեջ, իսկ դրա համար նրանք պիտի մշտապես պաշտպանված լինեն և ապրեն խաղաղության, ներդաշնակության, հավասարության և ԲԱՐՈՒ մեջ: Ծնենք բարին, սերմանենք բարին և այդ բարության ծովում թող լսվեն նրանց անհոգ ու երջանիկ կչկչոցները: Շնորհավոր Հունիսի Մեկ…»:



© NEWS.am STYLE