Մահացել է Անրի Վերնոյի կինը

15:18   13 հունիսի, 2018

Փարիզում՝ 79 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կինը՝ Ֆրանսուազ Բոննոն: Այս մասին հայտնում է Critique-film.fr.-ն:

Ֆրանսահայ ռեժիսորն ունի որդի՝ Պատրիկ Մալաքյանը եւ դուստր՝ Սոֆիա Մալաքյանը: Ֆրանսուազին կհուղարկավորեն Փարիզի հայկական եկեղեցում: Հուղարկավորության ծաղիկների փոխարեն կնոջ հարազատները՝ որդին՝ Պատրիկը, դուստրը՝ Սոֆիա Մալաքյանն ու նրա թոռները՝ Լիզան ու Ժյուլնը խնդրել են բարեգործական հանգանակություն անել հիմնադրամ, որն օգնում է այն հիվանդներին, ովքեր տառապում են թոքերի քրոնիկ հիվանդությամբ:

Մոնտաժող Ֆրանսուազ Բոննոն ծնվել է Բուաում: Աշխատել է ավելի քան 40 ֆիլմերի վրա՝ սկսած 1962թ.-ից:

Բոննոն արժանացել է «Օսկար»-ի՝ «Z» (1969) ֆիլմի մոնտաժի համար, նաեւ BAFTA մրցանակի՝ «Անհետ կորածները» (1982) ֆիլմի մոնտաժի համար: Նա նաեւ երեք անգամ ներկայացված է եղել «Ցեզար» մրցանակաբաշխությանը, աշխատել է ինչպես Վերնոյի, այնպես էլ Ռիդլի Սքոթի, Ռոման Պոլանսկիի, Ջուլի Թեյմորի, Դարիո Արջենտոյի, Մայքլ Չիմինոյի, Ժան-Ժակ Աննոյի, Ֆոլէեր Շլենդորֆի հետ:



© NEWS.am STYLE