Hermes Birkin ապրանքանիշի սեքոնդ հենդ պայուսակն աճուրդում վաճառվել է 220 հազար դոլարով

17:24   13 հունիսի, 2018

Hermes Birkin ապրանքանիշի կոկորդիլոսի կաշվից պատրաստված օգտագործված պայուսակը աճուրդում վաճառվել է 220 հազար դոլարով, հայտնում է BBC-ն։ Իննը  տարվա վաղեմության պայուսակը, որը փայլուն վիճակում է պահպանվել, աճուրդի է դրվել Լոնդոնում ու նոր եվրոպական ռեկորդ է սահմանել, դառնալով աճուրդում վաճառված ամենաթանկ պայուսակը։ Պայուսակի վրա սպիտակ ոսկուց պատրաստված կողպեք է, որը զարդարված է ադամանդներով։

Համաշխարհային ռեկորդակիր է համարվում Hermes Birkin ապրանքանիշի մեկ այլ պայուսակ, որը 2017-ին Հոնկոնգում վաճառվել է 380 հազար դոլարով։

Աքսեսուարի Himalaya Birki անվանումը կապակցված է դրա գույնի հետ, որն  ինչպես ասում են, Հիմալայների լանջերն է հիշեցնում։

2006 թվականին արտադրված պայուսակի կապույտ տարբերակը վաճառվել է այդ նույն աճուրդում երեքշաբթի ՝ 133․5 հազար դոլարով։

Այդ հազվագյուտ մոդելի պայուսակներ օգտագործում են Քիմ Քարդաշյանը, Վիկտորիա Բեքհեմն ու Սելին Դիոնը։  



© NEWS.am STYLE