Օլգա Բուզովան պարծեցել է իր կազմվածքով

18:15   13 հունիսի, 2018

Օլգա Բուզովան պարծեցել է իր կազմվածքով։ Հեռուստահաղորդավարուհին ու երգչուհին իր  Instagram-ում հրապարակել է ահա այս լուսանկարը։

«Սիրում եմ կտուրներ։ Դրանք իրենց հմայքն ունեն․․․ ու ազատության զգացողություն․․․»,- այսպես է մակագրել լուսանկարը Օլյան։

Վերջերս Բուզովան ներկայացել է մերկացած։ Իր  Instagram-ում երգչուհին ու հեռուստահաղորդավարուհին հրապարակել է լուսանկար, որտեղ Օլյան մարմինը ծածկել է սպիտակ կտորով։

«Ինչ է Ձեզ համար երջանկությունը», - մակագրել է լուսանկարը Օլյան։

Ավելի վաղ «Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովն իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնք բաժանորդների շրջանում ոչ միանշանակ արձագանք են առաջացրել։

Երգիչը ցուցադրել է լուսանկարներ, որտեղ Օլգա Բուզովայի հետ է։

«Ահա և պայթեց այդ դանդաղ ներգործության ռումբը՝ Օլգա Բուզովա  @bizova86 & ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎ @fkirkorov․․․ ՍԻՐՈ ՊԱՐԸ ․․․տրամադրությամբ․․․», մակագրել է լուսանկարները երգիչը։

Հիմա մնում է կռահել՝ արդյոք երգիչները համատեղ երգ ու տեսահոլովակ են մտադիր ստեղծել ու եթե այո՝ ապա, երբ է թողարկվելու նրանց դուետը։

Ի դեպ, վերջերս Օլգա Բուզովան ու Ֆիլիպ Կիրկորովը լավագույն ընկերներ են։ Երգող հեռուստահաղորդավարուհին նկարահանվել է փոփ արքայի «Տրամադրության գույնը կապույտ է» աղմկահարույց տեսահոլովակում, որտեղ կատարել է  հանրախանութի գանձապահուհու դերը, իսկ հիմա, ասում են, նա մասնակցում է  պատմության երկրորդ մասի նկարահանումներին։  



© NEWS.am STYLE